Թե Հայաստանում, թե Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները անջատ չեն դրանից․ Մ․Նահապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհին տնտեսական անվտանգ և քաղաքականապես կայուն ուղիներ ձևավորմամբ։ Նույնը նաև Արցախի պատերազմին է վերաբերում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը սկսված՝ պաղեստինաիսրայելական պատերազմին։
Վերջինս անդրադարձավ այլ, այդ թվում նաև Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին և կասկած հայտնեց, թե դրանք իրականում լարված են, որ գործող իշխանությունները հակառուսական հարաբերություններ են վարում։
«Հայաստանում հակառուսական իշխանությունը եռապատկել է ռուսական ռազմաբազաների քանակը 2020թ․ պատկերազմից հետո։ ՌԴ-ն Սյունիքում ունի բազա, օդանավակայան։ Եթե նախկինում վերահսկում էր երկու սահման, հիմա բացի վրացական սահմանից ամեն ինչ ինքն է վերահսկում»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։