Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 92 տարեկան․ Արմեն Սարգսյան

Հայաստանի ազգային հերոս, ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 92 տարեկան: 

Որպես ժողովրդի կողմից սիրված,  արարող, բանիմաց ու սրտացավ ղեկավար,  հայրենասեր ու հայասեր գործիչ, նա իր անանց հետքն է թողել հայոց պատմության մեջ և մեր ժողովրդի հիշողության մատյանում։

Կարեն Դեմիրճյանի հետ տարիների ընթացքում բազմաթիվ անմոռաց  հանդիպումներ ու զրույցներ եմ ունեցել, որոնց մասին  ջերմ հիշողություններ ունեմ:

 

Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ