Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design - 2024-05-05T220353.573
A A
Պաշտոնական

Փրկարարները քաղաքացուն եւ կենդանուն դուրս են բերել մացառուտից

Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից

 

Մայիսի 5-ին, ժամը 16:08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները պարանների օգնությամբ քաղաքացի Պ. Ա.-ին և ձիուն դուրս են բերել մացառուտից, այնուհետև քաղաքացուն մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային