A
A
Ականազերծման աշխատանքներ կատարելիս զինծառայող է վիրավորվել
Աջակցիր «Ա1+»-ինԱկանի պայթյունից զինծառայող է վիրավորվել, «Ազատության»-ը հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ նշելով՝ նախնական տվյալներով, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Ռազմական գերատեսչությունից չեն հստակեցնում, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել, սակայն «Ազատության» աղբյուրները հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել Կիրանցի հատվածում՝ ականազերծման աշխատանքների ընթացքում:
Ապրիլի 25-ին ՊՆ-ն կրկին հաղորդել էր, որ մեկ զինծառայող ականապայթյունային վնասվածք է ստացել։ Թեև ՊՆ-ն միջադեպի վայրը չէր հստակցրել, սակայն այդ օրերին Տավուշում գտնվող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն «Ազատության»-ը փոխացել էր, որ դեպքը տեղի է ունեցել Բերքաբերի հատվածում: Ըստ պատգամավորի՝ զինծառայողի ոտնաթաթն էր վնասվել։