Open news feed Close news feed
A A
Video

«Թմրամիջոցները ներկրվում են Իրանից» (video)

2013 թվականին Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հայտնաբերված հանցագործությունների թիվը 1222 է: Այսօր Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի (ԹՎՄԽ) 2013թ. տարեկան զեկույցի ասուլիսի շրջանակներում տեղեկացրեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր ՀՀ ոստիկանության վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Արթուր Մինասյանը: Ոստիկանության տվյալների համաձայն` վերջին 7 տարիների ընթացքում նմանաբնույթ հանցագործությունների ամենաշատ թիվը գրանցվել է 2011 թվականին` 1525 հանցագործություն: