«Ոստիկանության խոշտանգումները շարունակվելու են» (video)
Support A1+!ՀՀ գլխավոր Դատախազ Գևորգ Կոստանյանի երեկվա այն խոսքերից հետո, որ ոստիկանի լիազորությունների մեջ է մտնում ուժի կիրառումը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին այլեւս չի զարմացնում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունները. «Խոսում է ոչ թե, որ պետք է միջոցները կիրառվեն ամենածայրահեղ դեպքերում, լինեն իրավաչափ, չէ ինքն իրավունքն ունի , իրավունքը ճանաչում է ուժի գործադրմամբ, բռնության գործադրմամբ»,- շարունակեց իրավապաշտպանը։ Իրավապաշտպանները իշխանություններին խորհուրդ են տալիս հիշել, թե ինչն է փողոց դուրս բերել մի շարք քաղաքացիական նախաձեռնություններին։ Նրանք համոզված են, որ ակտիվիստները շարունակելու են պայքարել ցանկացած անօրինականություն, այդ թվում տարբեր ոլորտներում շարունակվող թանկացումների դեմ։ Իսկ պայքարի ընթացքում բռնության ենթարկված ակտիվիստներն այսօր մանրամասներ են ներկայացրել։ Նրանցից Գևորգ Սաֆարյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Երբ ինձ տարան Մաշտոցի պուրակից ոստիկանական մեքենա, որը մուգ ապակիներով էր և դրսից չէր երեւում, այնտեղ ինձ սկսեցին ծեծել գետնին գցած»։