Open news feed Close news feed
A A
Video

Շանթ Հարությունյանը հեռացվեց դատական նիստերի դահլիճից (video)

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատական նիստերի դահլիճից հեռացվեց այն պատճառով, որ ցանկանում էր գործով վկա ոստիկան Արտակ Ավետիսյանին կանգնած հարցեր տալ։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան զգուշացրեց, որ վկային հարցերը պետք է տալ նստած, սակայն Շանթ Հարությունյանը չէր ենթարկվում դատավորի հրահանգներին, եւ դատավորը 30 րոպեով ընդմիջեց դատական նիստը։