Նախագիծ է ներկայացվել, որով նույնասեռ զույգերը կարող են համարվել ընտանիքի անդամ․ Արա Զոհրաբյան (video)
Support A1+!«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման արդյունքում իրավական կյանք կարող է ներխուժել զուգընկեր տերմինը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Նրա ներկայացմամբ եթե մինչև հիմա «զուգընկեր»-ն այն ամուսնությունն է, որը գրանցված չէ ՔԱԿԳ-ում /զագսում։
«Բայց այսօր Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, որտեղ այդ հասկացությունը բնորոշում են այսպես՝ մտերիմ հարաբերություններ ունեցող անձիք, սեռը չի նշվում։ Այդ օրինագծում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձինք համարվում են ընտանիքի անդամ։ Դա կարող է լայն մեկնաբանություն ունենալ, և դրա տակ կարող են նաև նույնասեռ զույգերը ներգրավել»,- հավելեց նա՝ վստահություն հայտնելով, որ Ստամբուլյան կոնվենցիայի թեման կարող է օգտագործվել նաև քաղաքական նպատակներով։
Ա․Զոհրաբյանն անդրադարձավ նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, փաստաբանական համայնքում տիրող տրամադրություններին, փաստաբանների քաղաքականացված լինելու հանգամանքին։
Մանրամասները տեսանյութում