«Դուրս մեր գրպանից»-ը ավտոերթ կանկացնի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 25-ին, ժամը 14-ին, Թբիլիսյան խճուղուց ավտոերթ կանցկացնի՝ տեսախցիկների տուգանքների եւ կարմիր գծերի դեմ։ Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանի խոսքով, վարորդները հարձակման են ենթարկվում, որը հետապնդում է ամեն գնով վարորդներից գումար կորզել։ «Ես ինքս իմ մաշկի վրա զգում եմ՝ ինչ է նշանակում լինել անընդհատ այդ կամերաների ուշադրության կենտրոնում եւ ամեն վրիպակի համար 5 հազար դրամ տանել ու մուծել։ Գիտեք՝ ամսվա մեջ մի քանի անգամ էդ 5 հազարները, որ գալիս է, դու հասկանում ես, որ աշխատում ես ինչ-որ մեկին կերակրելու համար։ Մեկ էլ տեսնում ես, կարդում ես, որ 15 մլրդ դրամի չափ ինքը տարվա մեջ եկամուտ ա ստացել։ Ինչի՞ համար, որ կարող է քո վրիպակի, անուշադրության պատճառով գիծ ես հատել կամ կպել այդ գծին, կամ այնպես չես կանգնել եւ պետք է հարստացնես ինչ որ մեկին։ Սա աբսուրդի ոլորտից է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Վարդան Հակոբյանը։