A
A
Միջհամայնքային ավտոճանապարհին նռնակ ու ական է հայտնաբերվել
Մայիսի 23-ին, ժամը 12.40-ին «Հ-45» միջհամայնքային ավտոճանապարհի Սյունիք-Աճանան հատվածի 1-ին կմ-ի մոտակայքում՝ թիվ զ/մ-ի տարածքում հայտնաբերված «ПГ-7» տեսակի ձեռքի նռնականետի կրակոցը վնասազերծվել է պայթեցնելու միջոցով: Մայիսի 21-ին, ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք-Աճանան միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ հայտնաբերվածը «ПГ-7» տեսակի ձեռքի նռնականետի կրակոց է, որը մայիսի 22-ին ՀՀ ՊՆ սակրավորների ուժերով կվնասազերծվի տեղում: Կապան քաղաքի ՈԲ աշխատակիցները տեղում սահմանել են հերթապահություն: ԱԻՆ