Իրանը գոհ է հայ ոստիկաններից
Ոստիկանությունը հրապարակել է մի նամակ, որը ստացվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից Նամակը ստորեւ. Հարգելի գործընկերներ, պատիվ ունենք տեղեկացնելու, որ մեր երկրի իրավապահ և դատական մարմինները, ինչպես նաև Իրանում Ինտերպոլի ԱԿԲ-ի ղեկավարությունը, խորին շնորհակալություն են հայտնում ՀՀ իրավապահ և դատական մարմիններին, մասնավորապես, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի անձնակազմին` համագործակցության և հանցավորության դեմ պայքարում իրականացվող ջանքերի համար, ուղղված՝ Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց հանձնման գործընթացը պատշաճ կազմակերպելուն: Ձեր կողմից գործադրած ջանքների շնորհիվ հնարավոր է եղել ՀՀ տարածքում հայտնաբերելու, ձերբակալելու և էքստրադիցիայի ենթարկելու Իրանի մի շարք քաղաքացիների, ովքեր հետախուզվում էին տարբեր հանցագործություններ կատարելու համար: Անշուշտ, այս ամենը հնարավոր է դարձել իրականացնել միմիայն ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ իրավապահ ու դատական մարմինների կողմից գործադրած ջանքերի շնորհիվ: Մենք քաջ գիտակցում ենք Ձեր շահագրգռվածությունը՝ միջազգային հանցավորության դեմ պայքարի գործում, և Իրանի Իսլամական Հանրապետության ողջ իրավապահ և դատական համակարգերի անունից ցանկանում ենք հայտնել մեր պատրաստակամությունը` ցուցաբերելու համապատասխան փոխհամագործակցություն և աջակցություն՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող գործերով: Հարգանքներով` Իրանում Ինտերպոլի ԱԿԲ