A
A
Սյունիքի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել
Մայիսի 27-ին, ժամը 11.33-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ուժանիս գյուղում ս.թ. մայիսի 26-ին ժամը 23.00-ից մինչև 24.00-ը գյուղում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են 15 հա հացահատիկի և առվույտի ցանքատարածքներ, 5 հա բանջարաբոստանային կուլտուրա և 20 հա խոտհարք: Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետը և տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն պետը, իսկ ժամը 12.35-ին՝ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն: Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: ԱԻՆ