Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները փող են ստացել

Հասարակություն
c8adf92c5885b51d9ebc62d82cd87818

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների 1 ամսվա աշխատավարձերը փոխանցել են: Այս մասին տեղեկանում ենք «Կամք» քաղաքացիական նախաձեռնությունից։ Հիշեցնենք, որ մայիսի 21-ին նաիրիտցիները նախատեսում էին բողոքի ակցիա անցկացնել՝ աշխատավարձերի վճարման պահանջով, սակայն այն հետաձգվեց։ Նաիրիտի տնօրինությունը խոստացել էր լուծել հարցը։ Հիշեցնենք, որ «Նաիրիտը» իր աշխատակիցներին 14-15 ամսվա աշխատավարձ է պարտք։ Նրանք աշխատավարձ են ստանում միայն բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո։ Քիմիական երբեմնի հզոր գործարանը 2010 թ.-ից արտադրանք չի տալիս։ Մոտ 2500 աշխատողներից միայն 500-ն է աշխատանքի գնում, իսկ 2000-ը գտնվում են հարկադիր պարապուրդում։