Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 գրամը քիչ էր մնում խանգարեր Սյուզիին. Փաստինֆո

Հասարակություն
10def0669beeb1e3ae7a5adfdfb9e225

Անսպասելի հանգամանքը քիչ է մնացել Սյուզի Կենտիկյանի տիտղոսային հերթական մենամարտի հետաձգման պատճառ դառնա: Գերմանիան ներկայացնող հայուհին դժվարությամբ է համապատասխանել քաշային կարգի պահանջներին: Այսօր՝ կեսգիշերին մոտ, Կենտիկյանը Կրեֆելդ քաղաքում մենամարտելու է հարավկորեացի մարզուհի Կիմ Դեն Բիի հետ՝ փորձելով պաշտպանել Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) չեմպիոնի գոտին: Այդ մենամարտը ազդարարելու է IBF-ի միջին քաշային կարգի չեմպիոն Ֆելիքս Շտուրմի և ավստրալացի Սեմ Սոլիմանի հանդիպման սկիզբը: Իսկ Կենտիկյանից մեծ ջանքեր պահանջվեց քաշային կարգին համապատասխանելու համար: Rp-online.de կայքը փոխանցում է, որ 26-ամյա մարզուհին սկզբում պահանջվող 50,8 կիլոգրամից մոտ 100 գրամ ծանր է կշռել՝ շփոթեցնելով ներկաներին: Բայց նա կարողացել է մի կերպ ներգրավվել քաշային կարգում: Մանրամասներն այստեղ .