Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկացի եւ եվրոպացի գործարարները՝ Արցախում

Պաշտոնական
khara

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ժամանած մի խումբ գործարարների՝ Ջոզեֆ Ուղուրլյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հիդրոէներգետիկայի ոլորտին: Նախագահը կարեւորել է արտերկրի առաջատար ընկերությունների հետ համագործակցությունը` հավելելով, որ այն դրականորեն կազդի մեր երկրում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման վրա:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ