Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի գիտություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների. որոշակի անհարմարություններ կլինեն

Հասարակություն
e47a3b404406882838a70c1298016e36

Հունիսի 3-ի` լույս 4-ի գիշերը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնելու է կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ, որոնց նպատակը ձայնային և տվյալների փոխանցման առավել բարձրորակ ծառայությունների ապահովումն է: Բաժանորդներին անհարմարություններից հնարավորին զերծ պահելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները, համապատասխանաբար, կաշխատեն գիշերը` ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամերին, սկսած կեսգիշերից հետո ժամը 2-ից: Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում՝ բաժանորդները որևէ խնդիր չեն ունենա տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս: Այդուհանդերձ, բաժանորդներից ոմանք որոշակի անհարմարություն կարող են զգալ՝ ձայնային ծառայություններից օգտվելիս: Հնարավոր են նաև մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդների հեռախոսները նորից գրանցվեն և միանան ցանցին: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը։