Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը ծանոթացել է ռոբոտ «Դա Վինչի»-ն

Հասարակություն
naxarar

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ այցելեց Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոն, որը հագեցած է բուժական, վիրահատական և ուսումնական ամենավերջին սերնդի սարքավորումներով ու պարագաներով։ Կլինիկայի ղեկավար Արամայիս Քամալովն Արմեն Մուրադյանին ներկայացրեց նաև ուսումնական բաժնի, բուժական ֆակուլտետի գործունեությանը: Տպավորիչ էր հատկապես ուսումնական վիրահատություններ կատարող ռոբոտ «Դա Վինչին», որ դեռևս հազվադեպ է կիրառվում նույնիսկ Եվրոպայում: Կողմերը բանակցեցին երկկողմ համագործակցության հնարավորությունների շուրջ։ Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց կրթության և վերապատրաստման նպատակով հայ մասնագետների, ուսանողների այցելությունների շուրջ: Նույն օրը ՀՀ առողջապահության նախարարը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հետ: ՌԴ կառավարության առընթեր գործող այդ մարմնի գործառույթներին նախարարը ծանոթացավ տեղում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել համագործակցությունը փորձի փոխանակման և իմունականխարգելման ոլորտում: Առողջապահության նախարարությունը