Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թամարա»-ն շարունակվում է վաճառվել. Ահազանգում են բնակիչները. Պարզաբանում

Հասարակություն
1080595_357781911018542_1686343662_n

Չնայած մայիսի 30-ին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ արգելվել է «Թամարա» ՍՊԸ-ի կողմից «Քսան կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր» արտադրատեսակների արտադրությունը, սակայն շարունակվում է վաճառվել ընկերության այդ երեք արտադրանքը՝ ահազանգում են բնակիչները։ Հիշեցնենք՝ այդ արտադրատեսակներում հայտնաբերվել էին վտանգավոր նյութեր։ «Ա1+»-ը պարզաբանում խնդրեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։ «Արգելանք դրվել է երեք արտադրատեսակի վրա եւ արգելանքից հետո վաճառք չի իրականացվում։ Բայց արգելանքից առաջ այդ ապրանքատեսակների որոշ խմբաքանակ արտադրվել է եւ վաճառվում է։ Օրինակ՝ պաղպաղակի պիտանելիությունը արտադրման օրվանից 6 ամիս է։ Եթե մակնշում կա արտադրանքի վրա, ապա գնորդը կարող է շատ հանգիստ տեսնել՝ արգելանքից առաջ է արտադրվել, թե հետո»,-ասաց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը։ Ըստ նրա՝ «Թամարա» ընկերությունը առկա թերությունները վերացնելու նպատակով դիմել է ծառայություն, որից հետո նորից լաբորատոր փորձաքննություն կանցկացվի։ Եթե պարզվի, որ շեղումները վերացվել են, ապա վերը նշված երեք արտադրատեսակների վրայից արգելանքը կհանվի։