Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞վ է այդքան կառուցապատելու թույլտվություն տալիս» (տեսանյութ)

Հասարակություն
shin

Մեր շրջակա միջավայրը օրեցօր կորցնում է իր տեսքը, այն ոչ միայն չի պահպանվում, այլու խեղաթյուրվում է` կարծում են Երևանի քաղաքացիները: Ստեղծված իրավիճակի համար նրանք հավասարապես մեղադրում են եւ քաղաքացիներին, եւ իշխանություններին: Շրջակա միջավայրի պահպանության առաջին պատասխանատուն հասարակությունն է` ասում է մեր համաքաղաքացիներից մեկը: Նրան հակադարձում է մեկ ուրիշը և ընդգծում. «Քաղաքացին տեսնում է, որ պետական կառույցները հետևողական չեն` ինքն էլ դառնում է անտարբեր»: Մեկ այլ քաղաքացի նշում է` շրջակայքը դարձել է իսկական աղբավայր. «Ամեն տեղ զիբիլ է, մենք սրտացավ չենք մեր ունեցածի նկատմամբ», - «Ա1+»-ի հետ զրույցում դժգոհեց Սեդա Ղազարյանը: Երևանցիներին չի բավարարում նաև իրենց քաղաքի տեսքը: Նրանց խոսքով` նույնիսկ հետիոտնը քայլել չի կարողանում. «Մայթ չկա քայլելու համար, բոլոր տեղերում կրպակներ, խանութներ են», - նկատում է նա և հավելում` ո՞վ է այդքան կառուցապատելու թույլտվություն տալիս` պետք է բացառապես բոլոր մայթերն ազատեն անցորդների համար: Ի դեպ, այս օրը ՄԱԿ-ի կողմից հռչակված է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր: Տոնը հաստատվել է Ստոկհոլմում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանում 1972-ին: Տեսանյութը՝ քիչ անց