Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Հասարակություն
83c2994bfb95f5f0be743a44ae65285a

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Արեն Մ.-ի տանը. հեռուստացույցի տակդիրում հայտնաբերվել են 2 դանակ, տան մոտ գտնվող փայտյա պահարանից` 1 դանակ, «Ֆ-1» տիպի 7 նռնակ, «ՏՆՏ-11-49» տիպի նռնակ, «Ֆ-1» տիպի նռնակի 4 պայթուցիչ, «48-80-676» տիպի պայթուցիչ և 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ: Արեն Մ.-ն հայտարարել է, որ վերը նշվածը 1990 թ. իրեն է տվել համադասարանցի Իգոր Բ.-ն: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ Իգոր Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: Նույն օրը նույն դատարանի որոշումով` ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները 1971 թ. ծնված Վահե Մ.-ի բնակարանի խուզարկության ժամանակ ննջասենյակի զգեստապահարանում հայտնաբերել են 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան` առանց համապատասխան փաստաթղթի: Վահե Մ.-ն հայտարարել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն