A
A
«Դ!եմ եմ» նախաձեռնության ասուլիսը. ուղիղ (տեսանյութ)
«Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա «Դ!եմ եմ» նախաձեռնության մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն են «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներ՝ Դավիթ Մանուկյանը, Սրբուհի Ղազարյանը, Արմեն Աբրոյանը: Մայիսի 15-ին Ազգային ժողովն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը: Ըստ ընդունված օրենքի՝ գործատուները չպետք է կենսաթոշակային պարտադիր պահում կամ փոխանցում կատարեն այն աշխատակիցների համար, ովքեր համակարգին մասնակցելուց հրաժարվելու դիմում են ներկայացրել: «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները կգնահատեն օրենքի ընդունումից հետո ստեղծված իրավիճակը, կանդրադառնան աշխատակիցների նկատմամբ ճնշումներին և կներկայացնեն նախաձեռնության հետագա անելիքները: