Քրեական գործեր` Գյումրու ծննդատներում գրանցված մահերի փաստով. Առավոտ
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն Aravot.am-ին փոխանցեց, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ինչպես Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 38-ամյա Կարինե Պապանյանի մահվան, այնպես էլ «Գյումրու ծննդատանը» 22-ամյա Նարինե Ղուկասյանի երեխայի մեռած ծնվելու փաստի առիթով: Երկու դեպքում էլ, դատախազի փոխանցմամբ, քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի հատկանիշներով: Հոդվածը, որը կոչվում է «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը». սահմանում է 1.Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը` դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով: Ամբողջական հոդվածը՝ այստեղ