Հատվել է թթենի ու ծերացած ակացիա. բուհի պարզաբանումը
Կարեւորելով մեր ուսանողների, դասախոսների, համաքաղաքացիների ցանկությունը, եւ մեր մայրաքաղաքում այգիների եւ կանաչ տարածքների պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ԶԼՄ-ների տեղեկացված լինելու իրավունքը` տեղեկացնում ենք ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) իրականացնում է շենքի դիմաց (Տերյան 105- ում ) պուրակի ամբողջական բարեկարգում , կանաչապատում եւ կաթիլային եղանակով նոր ոռոգման ցանցի կառուցում : Պուրակի կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքների ընթացքում հատվել է երկու ծառ ` մեկը թթենի, որը պատի մեջից էր աճում եւ քայքայում էր պատը, երկրորդը` ծերացած ակացիա: Զուգահեռաբար իրականացվում է ծառերի սանիտարական մաքրում ` կտրատվում են ծառերի ավելորդ եւ չորացած ճյուղերը: Իրականացվել եւ իրականացվում են հողի մաքրման, փափկեցման աշխատանքներ , որի արդյունքում երեք տասնյակ ավտոմեքենա քար արդեն հանվել եւ տեղափոխվել է: Փափկեցված հողը մշակվում է հավելյալ նյութերով եւ հարստացվում է պարարտանյութով: Անցած տարվա տնկած եղեւնիները տեղադրվել են ծաղկե տարրաների մեջ: Պուրակի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո դրանք կտնկվեն աճի համար նպաստավոր համապատասխան տեղերում : Նախատեսվում է նոր ծառերի տնկում, նստարանների քանակի ավելացում, գեղարվեստական արժեք ներկայացնող ցայտաղբյուրի տեղադրում, սալիկապատ անցուղիների կառուցում եւ լուսային համակարգի տեղադրում: ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյան 10.06.2014