Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մերկապարուհի Վարդն էլ է հայ, նրա արձանն էլ եկեք դնենք». Առավոտ

Հասարակություն
Bagrat-Yesayan2

«Չի կարող Սարոյանը համեմատվել Միկոյանի հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը։ Նա հակադրվում է Անաստաս Միկոյանի թոռան` Վլադիմիր Միկոյանի դիտարկումներին: Հիշեցնենք, որ Վլադիմիր Միկոյանը իր վրդովմունքն էր հայտնել, թե ի՞նչ են արել Հայաստանի համար Վիլյամ Սարոյանն ու Հովհաննես Բաղրամյանը, որ նրանց արձանները կան, իսկ Միկոյանի արձանի շուրջ այսպիսի աղմուկ է բարձրացել: Շարունակելով ներկայացնել հակափաստարկները, պարոն Եսայանն ասաց. «Մարդիկ, ովքեր եղել են մշակույթի, ռազմական, գիտության գործիչներ, նրանց նույնացնել կուսակցական ֆունկցիոներների կամ քաղաքական գործիչների հետ, որոնք առնչվել են մեր ժողովրդի ճակատագրի հետ և փորձել այլ պետության մեջ նրանց արածը ներկայացնել որպես արժանիք, նման է բալետն ու բոքսը համեմատելուն»: Բագրատ Եսայանը փաստեց, թե ստալինյան ռեժիմն իր գնահատականը չստացավ դատարանով և խուսափեց պատմության դատի առաջ կանգնելուց: Այնուհետև շեշտեց. «Բայց ֆաշիստական Գերմանիայի ռեժիմն ավելի քիչ մարդ է ոչնչացրել, քան ստալինյանը: Նյուրնբերգում դատապարտեցին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ռիբենտրոպին, որն անձամբ որևէ գնդակահարության հրամանի տակ չի ստորագրել: Բայց որպես հանցավոր ռեժիմի մաս` նա դատապարտվեց: Միկոյանը ոչ միայն ռեժիմի մաս է, այլև նրա ստորագրությունը կա Կատինի գնդակահարությունների, Իրկուտսկում գնդակահարությունների ցանկը ընդլայնելու փաստաթղթի տակ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ