Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վախից կուտակայինի դիմում չեն գրում (տեսանյութ)

Հասարակություն
dem-em1

Կենսաթոշակային կուտակային անօրինական պահումների վերաբերյալ Արհմիությունների կոնֆեդերացիան մինչ այս պահը որեւէ դիմում-բողոք չի ստացել։ Միության փոխնախագահ Բորիս Խառատյանն այդ հանգամանքը պայմանավորում է ոչ թե դրանց բացակայությամբ, այլ երկրում առկա վախի մթնոլորտով։ Փոխարենը Արհմիությունների կոնֆեդերացիան աշխատողներից բազմաթիվ զանգեր է ստանում գործատուների իրավախախտումների վերաբերյալ. «Շատ են բողոքները աշխատանքային պայմանագրերի լուծարման, եւ ամենամյա արձակուրդ ստանալու վերաբերյալ»։ Կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը նույնպես այն կարծիքին է, որ մեր աշխատողները վախեցած են եւ շատ անգամ չիմանալով իրենց իրավունքները՝ ենթարկվում են վերադասի հրահանգին. «Տնօրենը կանչում, ասում է դիմում գրի, ազատվի աշխատանքից։ Աշխատողն էլ սուս-փուս գրում է եւ հետո նոր սկսում մտածել՝ կարող էի եւ չանել»,-ասաց նա։ Պարոն Փիլիպոսյանը, անդրադառնալով Հայաստանում նվազագույն աշխատավարձին, նշեց, որ այն իր մեջ չի պարունակում որեւէ հաշվարկ կամ սահմանում։ «Մեր երկրում նվազագույն աշխատավարձ ստանում է բարձր որակավորում ունեցող մասնագետը՝ օրինակ վիրաբույժը 45-50 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ինչը հավասար է նույն հիմնարկում աշխատող հավաքարարի աշխատավարձին»,- եզրափակեց նա։