Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քսան Կոպեկ»-ն արդեն կարելի է ուտել

Հասարակություն
ed93d349529e6c59d5b5cb374fecbc49

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. մայիսի 30-ի հրամանով արգելվել էր «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները: Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է: Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել Ծառայության համապատասխան մասնագետի եզրակացությունը ` վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014թ. հունիսի 11-ի որոշմամբ վերացվել է: ՍԱՊԾ