Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեգլարյանի հրամանով երթեւեկությունը կդադարեցվի

Քաղաքականություն
17.01.12-3048ճանապարհ

Հուլիսի 15-ից սեպտեմբերի 1-ը ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ հատվածում։ Այս մասին հայտնում է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը։ Այդ արվում է 2014 թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով նախատեսված հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին՝ Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4: