Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխնախարար է նշանակվել

Պաշտոնական
artashes-nazaryan

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։ Արտաշես Նազարյան Կրթություն 1970 թ. ավարտել է բարձրագույն, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ: Աշխատանքային գործունեություն 1968 – 1978 թթ. – Երևանի անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս, բասկետբոլի թիմի մարզիչ 1971 – 1972 թթ. - Վրաստանի անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս 1973 թ. - 26 կոմիսարների անվան մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ 1973 – 1977 թթ. - Վրաստանի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ 1977 – 1982 թթ. - ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե, ՀՄԲՎԴ խաղային ձևեր, մարզիչ-մեթոդիստ 1982 – 1988 թթ. - ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե, մարզիչ 1988 – 2001 թթ. - Սպորտային թեքումով գիշերօթիկ դպրոցի փոխտնօրեն 2001 – 2004 թթ. - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության վարչության պետի տեղակալ 2004 – 2007 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի բաժնի պետ, վարչության պետ 2007 – 2011 թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ 2011 – 2013 թթ. - «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ 2011 թ. - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդական 2012 – 2013 թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախարարի խորհրդական 2014 թ. հունիսի 12-ից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Այլ տվյալներ Զինապարտ է, ավագ: Տիրապետում է ռուսերենի և վրացերենի: Կուսակցական պատկանելություն Անկուսակցական