Կդրդե՞ն ծնողները երեխաներին հարկադիր աշխատանքի (տեսանյութ)
Հայ ծնողներն իրենց երեխաներին չեն դրդի հարկադիր աշխատանքի. Երեխաների հարկադիր աշխատանքի միջազգային օրը հայտարարում են հենց իրենք՝ ծնողները։ Իսկ ովքե՞ր են կանգնած այսօր մուրացկանությամբ զբաղվող երեխաների հետեւում։ Այս փաստը որեւէ մեկը չի կարող հերքել: Իրենց հասակակիցների շահագործման կամ թրաֆիքինգի դեպքերի մասին դպրոցական երեխաները միայն լսել են։ Ուսուցիչները, ովքեր ավելի տեղեկացված են, վստահեցնում են՝ Հայաստանում նվազել են երեխաների շահագործման դեպքերը։ ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն՝ 16 տարին լրացած անձը կարող է աշխատել միայն ծնողների գրավոր թույլտվությամբ և հատուկ պայմաններում, իսկ ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում աշխատող երեխաների թիվը հասնում է 215 միլիոնի։ Մեր Ոստիկանության տվյալներով՝ Հայաստանում անցյալ տարի գրանցվել է անչափահասների շահագործման 3 դեպք, որից երկուսը մուրացկանությամբ են զբաղվել: Մեկ երեխա էլ ենթարկվել է սեռական շահագործման։ Առավել մանրամասն՝ տեսանյութով