Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցողները կազատվեն ավտոկայանատեղի տուրքից

Հասարակություն
11ec3725a5bc2c770b2206e88f04f8a3

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում: Ասվածը ևս մեկ անգամ հաստատում է քաղաքապետի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Համաձայն որոշման այդ նախագծի, հաշմանդամություն ունեցող բոլոր անձիք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից: Նշված նախագծի մշակմանն ակտիվորեն մասնակցել է նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը, ով նաև առաջարկել է բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը: Նախագիծը, որն ի դեպ լիովին համահունչ է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, ներպետական օրենսդրական երաշխիքներին, ինչպես նաև ոլորտի միջազգային փորձին, այս և այլ առաջարկների հետ միասին կընդգրկվի Երևան քաղաքի Ավագանու առաջիկա նիստի օրակարգում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն