Էլեկտրաէներգիայի գինը մյուս տարի կնվազի՞
Այսօր Հանրային խորհրդի անդամները քննարկման էին հրավիրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին։ Թեման էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումն էր։ Նրանք պահանջում էին հանձնաժողովի անդամներից ներկայացնել էլեկտրաէներգիայի թանկացման հիմնարար պատճառները. «Լսել եմ ձեր բացատրությունները տարբեր տեղեր, բայց իմ համար ամեն ինչ անհասկանալի է, անհիմն են ձեր պատճառաբանությունները»,- հայտարարեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատասխանը նույնն էր. Էլեկտրաէներգիա արտադրող կայանները էլեկտրաէներգիան վաճառում են ավելի բարձր գնով եւ հետո՝ էներգետիկ ընկերություններում ֆինանսական ճգնաժամ է։ Իսկ կնվազի՞ արդյոք էլեկտրաէներգիայի գինը, երբ ֆինանսական ճգնաժամը հաղթահարվի։ Հարցի պատասխանը քիչ անց, տեսանյութում։