Վարորդը տեղում զոհվել է. կան վիրավորներ
Սյունիքի մարզի Զանգերից դեպի Սիսիան 1-ին կմ-ի մոտակայքում այսօր տեղի է ունեցել ավտովթար։ ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 38-րդ կմ-ի մոտակայքում՝ ոլորաններում, «Տոյոտա Պրադո» մանկիշի UN 051 AM պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել՝ հայտնվելով ներքևի ճանապարհահատվածում, ինչից ավտոմեքենայի վարորդ Ռ. Ա.-ն տեղում զոհվել է, իսկ ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտու գյուղի հոսպիտալ: Հրշեջ-փրկարարները Ռ.Ա.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, կատարել վթարված ավտոմեքենայի հոսանքազրկման և վառելիքաքսուկային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ. օգնել են ավտոմեքենան տեղափոխել քարշակի վրա: