A
A
Քեսաբը շուտով կազատագրվի
Սիրիական բանակն այսօր ազատագրել է Քեսաբի շրջանի Էքիզոլուխ հայկական գյուղը եւ արդեն մոտ են Քեսաբին։ «Կարծում եմ, որ մինչեւ երկուշաբթի առավոտյան կազատագրվի Քեսաբը, քանի որ սիրիական զորքը շատ մոտ է տարածքին, իսկ եթե առաջխաղացումը դանդաղի, ապա մինչեւ ամսվա վերջ Քեսաբը ազատագրված կլինի։ Ահաբեկիչները այլեւս Քեսաբը չեն կարող պահել»,–նշեց սիրիահայ Պիեռ Աֆարյանը, ում ընկերներն ու ընտանիքի անդամներն ապրում են Լաթաքիա քաղաքում։