Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին. Ա. Զեյնալյան

Հասարակություն
afrikyanner1

Հայաստանում անձին ենթարկում են պատժի, հետո միայն որոշում՝ ինչի համար: Անդրադառնալով Աֆրիկյանների տան դիմաց տեղի ունեցած ակցիաների ժամանակ մի քանի երիտասարդների բերման ենթարկելու դեպքերին՝ արձանագրեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա համոզված է, որ ակցիաների ընթացքում ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ էին. «Քաղաքացիները իրավունք ունեն պետական և տեղական ինքնակառավարման ղեկավարների որոշումներում միջամտություն ունենալ: Նրանց իրավունքը պաշտպանված չի եղել, ուստի դիմել են ծայրահեղ քայլերի: Տվյալ պարագայում ամբողջական ժողովրդավարությունը ապահովված չէ, երիտասարդները պնդում են, որ խախտված են Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Երիտասարդներն առողջ մարդիկ են, և այս քայլով ուշադրությունը հրավիրում են խնդրի վրա»,- ընդգծեց փաստաբանը: Նա նաև ընդհանրացրեց իր ասելիքը՝ նշելով, որ այս պահին երկու հարյուրից ավելի հայցեր կան դատարանում, որոնք վերաբերում են վարչական բերումներին: