A
A
Այստեղ աղքատությանը գումարվում է նաև անօթևանությունը (տեսանյութ)
Գյումրիում, ի տարբերություն այլ մարզերի սոցիալական վիճակի, աղքատությանը գումարվում է նաև անօթևանությունը։ Աղքատության հետևանքներն առավելապես զգում ես՝ այցելելով վագոն-տնակներում միայնակ բնակվող տարեցներին: Նրանք բառիս բուն իմաստով անպաշտպան վիճակում են: Հաշմանդամության թոշակները կամ կենսաթոշակները միայն մի կերպ բավարարում են կոմունալ ծախսերի վճարման համար: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավաններ այցերի ժամանակ հանդիպում են բազմաթիվ միայնակ տարեցների, որոնց հիմնական կերակուրը համարվում է մածունն ու ցամաք հացը: Ներկայացվող տեսանյութը նման վիճակում բնակվող միայնակ տարեցի ապրելակերպի մասին է: