Նպատակային սոցիալական վճար` կուտակայինի փոխարեն. Փաստինֆո
Լավատեղյակ աղբյուրներից «Փաստինֆո» գործակալությանը հայտնի է դարձել, որ սահմանադրական դատարանի որոշումից հետո վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբն առաջարկում է նախկին կուտակային վճարի փոխարեն սահմանել նպատակային սոցիալական վճար: Այսպես, անցած մեկ-մեկուկես ամիսների ընթացքում վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը լուրջ աշխատանք է տարել սահմանադրական դատարանի որոշումներից բխող կենսաթոշակային օրենսդրության բարելավման ուղղությամբ՝ վերլուծելով բազմաթիվ սցենարներ և միաժամանակ ուսումնասիրելով միջազգային փորձը: Ըստ մեր աղբյուրի` նախկին կուտակային վճարի փոխարեն նախատեսվում է սահմանել նպատակային սոցիալական վճար, ընդ որում` դրա համար սահմանվելու է առավելագույն շեմ՝ 500.000 դրամ, իսկ պետության մասնակցությունը կլինի առավելագույնը 25.000 դրամ: Ավելին՝ այստեղ