Հրապարակվել է տուգանքների չափերի նոր ցանկը. iravaban.net
ՀՀ Արդարադատության նախարարությունն այսօր արդեն կառավարությանը կներկայացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Մասնավորապես օրինագծում ամրագրված է, որ երթևեկության սահմանված արագությունը 1-20 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնելու է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի չափով: Երթևեկության սահմանված արագությունը 21-30 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնելու է տուգանքի նշանակում 30.000 դրամի չափով: Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնելու է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Երթևեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով և ավելի գերազանցելն առաջացնելու է տուգանքի նշանակում 200.000 դրամի չափով: Նշենք, որ երթևեկության սահմանված արագությունը 1-ից մինչև 50 կմ/ժ գերազանցելու դեպքում վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար, իսկ եթե արագաչափ սարքի հնարավոր սխալանքը գերազանցում է 10 կմ/ժ-ը, ապա արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը: Նախագծում անփոփոխ է մնացել տրանuպորտային միջոցների երթևեկության հակադիր հոuքերն իրարից բաժանող գծանշումների չկատարելու դեպքում նախատեսված տուգանքը` 10.000 դրամ: Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելն առաջացնելու է տուգանքի նշանակում 5000 դրամի չափով` նախկինում գործող 3000 դրամի փոխարեն: Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, և եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք` առաջացնելու է տուգանքի նշանակում 20.000 դրամի չափով` նախկինում գործող 40.000 դրամի փոխարեն: Ամբողջական հոդվածը` այստեղ