A
A
ՄՀՀ-ն դիմել է պետական կառույցներին. աճուրդն անօրինական է
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը դիմել է ՄԻՊ-ին, ՀՀ արդարադատության նախարարություն եւ վարչական դատարան՝ ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն Նորք Մարաշ բաժնի որոշումն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ։ «ԴԱՀԿ ապահովող ծառայության մասին» եւ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտումներով 2008 թ-ից ստեղծվել եւ գործում է ապօրինի կառույց, որի որոշումները՝ համաձայն «Վարչական հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի, իրավական ուժ չունեն եւ ենթակա չեն կատարման։ Հետեւաբար՝ աճուրդն անօրինական է։ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին