Մանկապարտեզներում հերթ է. Disabilityinfo.am
Հենրիետա Խաչատրյանը 2014-ի մարտից հերթագրել է իր աղջկան մանկապարտեզ ընդունելու համար: 3-ամյա Արփին հերթում 194-րդն է: «Մանկապարտեզի տնօրենի խոսքով` յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկին մանկապատեզ կարող է ընդունվել 60 երեխա: Այս հաշվարկով եթե նայենք, երեխայիս հերթը կհասնի 3 տարի հետո կամ էլ ընդհանրապես չի հասնի: Հասկանալով, որ մենք միակը չենք, այնուամենայնիվ մեզ համար կրկնակի դժվար է, քանի որ ես և ամուսինս հաշմանդամություն ունենք, դժվարությամբ աշխատանք ենք գտել, բայց երեխային խնամող չունենք»,- նշում է աղջկա մայրը: Արդյոք հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները հերթագրման ժամանակ կարո՞ղ են օգտվել որոշակի առաջնահերթությունից, քաղաքապետարանի նախադպրոցական կրթության վարչության պետ Նունե Սարգսյանը, պատասխանելով Disabilityinfo.am-ի հարցերին, փաստել է. «Կան յոթ խմբեր, որոնք ընդունելության ժամանակ առաջնահերթության իրավունք ունեն, այդ խմբերից մեկն էլ հաշմանդամության խումբն է»: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում.