Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեբեդ գետն անցնելով` հատել է ՀՀ պետական սահմանը

Հասարակություն
4041d2f8de96e483d9eddb2cefcc7681

Հունիսի 19-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից Նոյեմբերյանի բաժնում գրություն է ստացվել, որ Վահագն Վ.-ն 2013 թ. մայիսի 11-ին, ժամը 11.00-ից 12.00-ն, և նույն թվականի օգոստոսի 26-ին, ժամը 12.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի 7 շենքում գործող խորտկարանի հետնամասով հոսող Դեբեդ գետն անցնելով` առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը: Փաստի առթիվ ՀՀ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության կողմից ս/թ մայիսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: