Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ի աշխատավարձերի մի մասն անհետացել է

Կարևոր լուրեր Հասարակություն
mher1

Ազգային ժողովում կրկին ընդվզում է հասունանում պարտադիր կուտակայինի կիրառման հետ կապված: Խորհրդարանի 50 աշխատակից այս տարվա փետրվարի 3-ին դիմել էր աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Գուրգեն Դումանյանին կենսաթոշակային 5 տոկոս վճարը աշխատավարձերից չպահելու խնդրանքով: Մեր ձեռքի տակ է մի փաստաթուղթ, որից երեւում է, որ նրանց խնդրանքը չի հարգվել, պահումները կատարվել են: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության փորձագետ Անի Ավետիսյանը, նրանցից պահումներ են արվել հունվարից մինչեւ մայիս ամիս: Դա պատճառ է դարձել, որ մայիսի 30-ին Անին մի դիմում էլ գրի ԱԺ աշխատակազմի գործող ղեկավար Հրայր Թովմասյանին ոչ միայն աշխատավարձից չհաշվարկել եւ չփոխանցել (կամ չկատարել) կուտակային վճարներ, այլեւ վերադարձնել չփոխանցված (չմարված) պարտադիր կուտակայինի վճարի գումարները: Ըստ մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթի, նրանց գումարներից միայն ապրիլն են փոխանցել ֆոնդերին, չեն պահել մայիս ամիսը, իսկ առաջին երեք ամսվա գումարները պարզապես չեն վերադարձրել: Մինչդեռ «Կուտակային կենսաթոշակների մասին» դեռեւս գործող օրենքով, ֆոնդեր չփոխանցված գումարները ենթակա են վերադարձման: ԱԺ Աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը տեղի ունեցածը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան իր oգնականի միջոցով «Ա1+»-ին փոխանցեց, որ որոշ ժամանակ չի ուզում հարցազրույց տալ լրատվամիջոցներին: Picture 001111