Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բալասանյանը գնացել է Ջավախք

Հասարակություն
Javaxk

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպել է Ախալքալաքի ղեկավարության և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ: Այս մասին հայտնում է Գյումրիի քաղաքապետի մամլո խոսնակը՛ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գյումրի և Ախալքալաքի միջև առկա մշակութային կապերն ավելի խորացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Գյումրու քաղաքապետի աշխատանքային այցը Վրաստանի հանրապետություն շարունակվում է և նախատեսված են այլ հանդիպումներ: