A
A
Վլադիվոստոկում հետախուզվողը գտնվեց Մեղրաձորում
ՌԴ իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Մեղրաձորում: Այս մասին հայտնում է ոստիկանությունը։ Ոստիկանության Հրազդանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Մեղրաձոր գյուղից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 31-ից ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում է խարդախության մեղադրանքով: