A
A
Հայտնաբերվել է երթուղայինների վարորդների ծխելու 5 դեպք
Մայրաքաղաքում շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Ըստ այդմ, նախորդ շաբաթ հայտնաբերվել է վարորդների ծխելու 5 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Դժգոհություն հայտնելով իրականացվող աշխատանքների արդյունքներից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաև մեքենաների արտաքին և ներքին սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը, մեքենաներում հնչող երաժշտությանը, ինչպես նաև ընթացքի ժամանակ բջջային հեռախոսներով վարորդների խոսելուն: