Մանվել Գրիգորյան. Ադրբեջանցին լավ գիտի, ես խոսքեր շաղ տվող չեմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ժամանակին ես խոստացել էի, որ վառելու եմ Ֆիզուլին: Թուրք-ադրբեջանցին բոլորից լավ գիտե, որ ես միշտ խոստումս կատարում եմ»,- հայտարարել է գեներալ -լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ՝ Տավուշի մարզում։ Չորսօրյա ուխտագնացության ընթացքում երկրապահները հարգանքի տուրք են մատուցել մարզի զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրանց գերեզմաններին եւ հուշակոթողներին։ Տավուշի մարզն իր բնակավայրերի պաշտպանության մարտերում և Արցախյան պատերազմում շուրջ 200 զոհ է տվել։ Փակման արարողությունը տեղի ունեցավ Աչաջուրում,որտեղ փոքրիկ միջոցառում էին կազմակերպել պատանի երկրապահները: Ուխտագնացությունն ավարտվել է պարգեւատրությամբ. շքանշանների եւ պատվոգրերի արժանացան նրանք, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանությանը, ինչպես նաեւ Երկրապահ կամավորականների միության զարգացմանը ։ Պարգեւատրվողների թվում էին նաեւ Տավուշի նախկին եւ ներկա մարզպետները, Մակարավանքի հոգեւոր հայրը։ Ամենամյա ուխտագնացությունը երկրապահներն ամփոփեցին Մակարավանքում մոմ վառելով։ Եկեղեցում աղոթք հնչեցվեց աշխարհի խաղաղության համար։