Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները՝ դատարանում. Aravot.am
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Երեւանի Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների ՝ Գագիկ Գալստյանի, Սեւակ Հովհաննիսյանի եւ Անդրանիկ Գեւորգյանի՝ ընդդեմ Մետրոպոլիտենի դատավարության շարունակությունը, որը հետաձգվեց մինչեւ օգոստոսի 26-ը, քանի որ դատաքննությանը ներկա չէր հայցվոր կողմի պաշտպան Քրիստինե Գեւորգյանը: Դատավոր Սիմիզար Հովսեփյանը տեղեկացրեց, որ դատապաշտպան Քրիստինե Գեւորգյանը հանդես է եկել միջնորդությամբ ՝ հետաձգել դատական նիստը, քանի որ գտնվում է գործուղման մեջ, ինչին հայցվոր կողմը համաձայնել է: Դատապաշտպանը նաեւ հանդես էր եկել միջնորդությամբ՝ դատավարության ընթացքում քննարկել երկու վկաների ներգրավման հարցը, սակայն նշված վկաները այդպես էլ չներկայացան դատավարությանը: Aravot.am-ի հետ զրույցում Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները նշեցին, որ նախատեսվում էր, որ վկաները պետք է ներկա լինեին դատավարությանը եւ վկայություն տային այն մասին, որ իրենք չեն եղել անվստահելի աշխատակիցներ. «Նրանք դատավորին ներկայացնելու էին այն ամենը, ինչ կա, որ մենք օրինապահ աշխատողներ ենք եղել, որ Մետրոպոլիտենը երբեք մեր պատճառով վնասներ եւ տույժեր չի կրել»: Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները նշել են, որ ներկայումս իրենց համար դժվար է աշխատանք գտնելը, քանի որ իրենց աշխատանքային գրքույկում գրված է, որ հեռացվել են աշխատանքից անվստահության պատճառով։ Ամբողջական հոդվածը՝ այստեղ