Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիշերօթիկի չարաշահումներն օգտագործվեցին PR ակցիայի համար. Փաստինֆո

Հասարակություն
hovik-gisherotik

Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, բավական խիստ տոնով տեսախցիկների առաջ նկատողություն արեց տնօրենին ու սպառնաց, որ խստորեն հետևելու է, որպեսզի մեղավորները պատժվեն: Դժվար էր չհավատալ, որ ամեն ինչ շատ լուրջ է: Բայց արդեն անցել է շուրջ 2 ամիս, ու ոստիկանությունը հայտնում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Այս անգամ արդեն դժվար է չհավատալ, որ վարչապետի այցը, վճռական տրամադրվածությունը դարձավ ամենապարզունակ PR ակցիա: Համենայն դեպս, վարչապետին այս առումով մատուցվել է արջի ծառայություն, քանի որ դժվար է հավատալ, որ վարչապետը չէր ցանկանա, որ իր հանձնարարությունները չկատարվեին եւ ի հայտ բերվեն բոլոր մեղավորները՝ ենթարկվելով պատասխանատվության։ Դեռևս ապրիլի 4-ին գիշերօթիկի մի խումբ աշխատակիցներ, այլևս ի վիճակի չլինելով հանդուրժել իրենց աշխատավայրում տիրող բարքերը, մամուլում բաց նամակ էին տարածել` բարձրաձայներով երեխաների հանդեպ գործադրվող բռնությունների, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու որոշ պաշտոնյաների հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Ավելի ուշ, պետական մարմինների անտարբերությունից զայրացած, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դպրոցում տիրող ֆինանսական հանցագործությունների մասին հաղորդում ներկայացրեցին գլխավոր դատախազին: Ի վերջո, Օմբուդսմենը հանդես եկավ հայտարարությամբ՝ իր հերթին ներկայացնելով դպրոցում տիրող անմխիթար վիճակը։ Ընդ որում, տարածված հայտարարության մեջ ոչ միայն խոսվում էր ֆինանսական չարաշահումների, այլ նաեւ՝ երեխաների նկատմամբ կիրառված բռնությունների մասին։ Ավելին՝ այստեղ