Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Հասարակություն
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Քաղաքացի Գրետա Վ.-ի բաց նամակի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացի Գրետա Վ.-ն բաց նամակում հայտնել է, որ իր հարևանները, որոնց թվում են նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ապօրինաբար զավթել են սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքը, փոխել մուտքի դարպասը, քանդել հողամասի բաժանարար պատը և իրեն արգելել են մուտք գործել տարածք: Կատարվում է նախաքննություն: