Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեկ պարապե՞լ եք, թե՞ ֆուտբոլ եք նայել». Նախարարը՝ քննություններին (տեսանյութ)

Հասարակություն
7e82522859bda9562b47e56093c17475

Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում այսօր մեկնարկեցին ընդունելության քննությունները։ Դիմորդները հուզված են, բայց ապագա մասնագիտության նրբություններն արդեն գիտեն։ Դերասանին հատուկ վարպետությամբ թաքցնում են հուզմունքը: Նրանց առաջինը մոտենում է կրթության եւ գիտության նախարարը։ Ֆուտբոլային թեժ շրջանում կարեւոր հարց է՝ «Երեկ պարապե՞լ եք, թե՞ ֆուտբոլ եք նայել»։ Քիչ անց լարվածությունը մեծանում է։ Նախարարն անձամբ է հետեւում ապագա դերասանների մասնագիտական քննության ընթացքին։ Նրանք կարծես արդարացնում են սպասելիքները։ Անգամ բազմաթիվ լրագրողներն ու տեսախցիկները նրանց չեն խանգարում մտնել կերպարի մեջ եւ ցուցադրել ունակությունները։ Քննական հանձնաժողովի անդամները դեռ գնահատականներ չեն տալիս։ Բոլոր քննությունների ավարտից հետո միայն հնարավոր կլինի գնահատել այս տարվա դիմորդների շնորհալիությունը։ Իսկ դիմորդները հուսով են, որ իրենց տաղանդն ու քրտնաջան աշխատանքը կգնահատվի ըստ արժանվույն։ Այս տարի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ առաջին փուլի արդյունքում դիմել է 190 շրջանավարտ։ Այս ցուցանիշը 2013 թվականի համեմատ ավելի քիչ է, սակայն բուհում մի նոր առաջխաղացում կա։ Կինոգիտության եւ գրական ստեղծագործության բաժիններում նախորդ տարի դիմորդներ չկային։ Այս տարի նրանք մի քանիսն են։ Դիտեք նաեւ տեսանյութը