Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոտայքի մարզպետարան է այցելել ՀՀ-ում Բելառուսի դեսպանը

Պաշտոնական
balarus

Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սուխորենկոն այցելել է Կոտայքի մարզպետարան: ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու դեսպանը հանդիպման շրջանակներում քննարկել են համագործակցային մի շարք ուղղություններ` անդրադառանալով որոշակի ծրագրային առաջարկությունների և հետագա հանդիպումների պայմանավորվածությունների: Այնուհետև մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Բելառուսի ազատագրման 70-ամյա հոբելյանին նվիրված հուշամեդալների հանձնման արարողություն: Միջոցառմանը ներկա են եղել Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Բելառուսի ազատագրմանը մասնակցած վետերաններն ու նրանց հարազատները: Ներկաներին ողջունել և շնորհակալական խոսքեր են հղել Ա. Հարությունյանն ու Ս. Սուխորենկոն՝ ընդգծելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կարևորությունը և դահլիճում ներկա վետերանների ներդրած ավանդը այդ նշանակալի գործում: Այնուհետև Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանը հանձնել է Բելառուսի Հանրապետության նախագահի կողմից տրված հուշամեդալներն ու շնորհակալական նամակները:   ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին